Այսօր կրկին սպիտակցի ցուցարարները հավաքվել են քաղաքի հրապարակում: Ելույթներ ունենալուց, կոչեր ու օրակարգը հնչեցնելուց հետո նրանք կրկին քայլերթով շարժվեցին Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը փակելու:
Ցուցարարները ճանապարհ էին բացում միայն շտապ օգնության մեքենաների համար, ինչը դժգոհություն էր առաջացնում այն վարորդների մոտ, ովքեր հայտնվել էին խցանման մեջ: «Եթե մեկին թողում եք անցնի, թող մյուսներն էլ գնան»-ասում էր վարորդներից մեկը, ինչին ընդդիմանում էին ցուցարարները:
Մեկ ուրիշ կին, ով ներկայացավ իբրև բժիշկ, վիճաբանում էր ցուցարաների հետ` հորդորում բացել ճանապարհները, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարգադրել է բացել դրանք: Ցուցարարները հակադարձում էին, հիմնավորում, որ իրենք կապի մեջ են «Քայլ արա» նախաձեռնության մյուս մասնակիցների հետ, որ դա վերաբերում է միայն Երևանին և շարունակում անցկացնել իրենց ակցիան:
Մարջան Չոբանյան
Լոռի