Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյանը` Արարատ Միրզոյանի առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին: Ներկայացնում է հարցուպատասխանն ամբողջությամբ:

– Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումն առ այն, որ Դուք Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու եք:

– Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել:

– Պարոն նախարար այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես պրովոկացիա:

– Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում:

– Դուք ունեցե՞ լ եք որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ:

– Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ:




Լրահոս