
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցը քննարկելու է խորհրդարանական խմբակցության նիստում, որը կկայանա ապրիլի 27-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
«Մենք վարչապետի թեկնածության հարցը քննարկելու ենք խմբակցության վաղվա նիստում»,- ասաց Մինասյանը: