
Մադրիդի «Ռեալը» շարունակում է ամռանը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել:
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մի քանի ֆուտբոլիստներ հետաքրքրել են «արքայական ակումբին»:
Մադրիդիցները պատրաստ են 200 միլիոն եվրո վճարել բելգիացի Կևին Դե Բրյույնեի համար, ինչպես նաև 80 միլիոն եվրո առաջարկել գերմանացի Լերոյ Սանեի համար:
«Քաղաքայինները» չեն պատրաստվում բաց թողնել առաջատարներին և կմերժեն «Ռեալին»: