
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով`Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը օդից բիզնես է ձեռք գցել։ Նա պաշտոնը ստանձնելուց հետո Սովետաշենի աղբանոցի տարածք տեղափոխվող շինարարական աղբի համար սկսել է գումար հավաքել։ Նախկինում այս տարածքում թափվող շինաղբի համար գումար պահանջող չի եղել։Մայրաքաղաքի ու նրա մերձակա տարբեր շրջաններից այստեղ եկող յուրաքանչյուր մեքենայից` 1000-ական դրամ են կորզում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` այդ տարածքում օրական 20-30 մեքենա շինաղբ է տեղափոխվում։ Համաձայնեք, որ հնարամիտ թաղապետի կողմից շինաղբի մեքենաների վարորդներից շորթվող գումարը սիմվոլիկ է, սակայն ամսվա վերջում այն բավական կլորիկ է դառնում։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: