Մարզպետի կինը լուսաբանում է ամուսնուն «պապայություն արած» Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ականներից ոմանք նոր տերերի փնտրտուքների մեջ են, Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանի կինը իրեն պատկանող Para TV- ով լուսաբանում է ամուսնուն «պապայություն արած» Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերը, ի մասնավորի այն հատվածները, որտեղ Ս.Ս-ն երգում է Չեբուրաշկայի երգը, կամ երբ ցուցարարները նրան վանկարկում են «ս-իր եղիր» մեր երկրից։

Փաստորեն Եղիսաբեթ Պետրոսյանը, որին հանրային շրջանակներում ճանաչում են որպես «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար, իր ՀԿ-ի կանոնակարգում զետեղված հասարակության դերի բարձրացման մասին կետը իրականացնում է այդ նույն հասարակությանը սեփական կուսակցության ղեկավարի իրական պատկերը ներկայացնելով։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս