«ՀՀԿ-ն կա ու կմնա». Աշոտ Ղահրամանյանը թիմակիցների հետ խորհրդակցություն է անցկացրել.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը։ Մարզպետը համայնքների ղեկավարներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ տեղերից չբացակայել։ Նա հրահանգել է նաեւ զգոն լինել ու տիրապետել իրավիճակին՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ «ՀՀԿ-ն կա ու կմնա»,- ասել է Աշոտ Ղահրամանյանը։ Ականատեսների վկայությամբ՝ մարզպետի տրամադրությունը շատ բարձր է եղել, ինչը ոգեւորել է նրա թիմակիցներին։ Նկատենք, որ Ա. Ղահրամանյանը ապրիլի 24-ին ակնհայտ ընկճված տրամադրությամբ էր այցելել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ոչ ոքի հետ չէր խոսել եւ արագ հեռացել էր։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս