Ներքաղաքական իրադրությունը դրական կազդի երկրի տնտեսության զարգացման վրա. գործատուների միության նախագահ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է երկրի տնտեսության վրա ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրադարձությունների ազդեցությանը: Մեր հարցին, թե այս իրադարձություններն ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել երկրի տնտեսության զարգացման վրա, Մակարյանն ասել է. «Կարող է դրական ազդել: Ինչու, որովհետեւ շատ մեծ լավատեսություն, հույսեր առաջացրեց ժողովրդի մեջ»:

Միաժամանակ նա համոզված է, որ այս իրավիճակը դրական կազդի նաեւ օտարերկրյա ներդրումների հետ կապված: «Այդ ոգեշնչված վիճակը եւ պառլամենտի թափանցիկությունը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի, նաեւ կլավացնի դոնորների հետ հարաբերությունները եւ միջազգային ծրագրերը: Մենք գիտենք, որ բազմաթիվ ծրագրեր լիարժեք չեն կատարվել կամ ատկատներ են եղել կամ փոշիացվել են ռեսուրսները»,- ասել է նա:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս