«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաոուկյանը եւ որոշ ՀՀԿ-ականներ քննարկել են վարչապետի այլընտրանքային թեկնածուի հարցը։ Վարչապետացուի երկար փնտրտուքներից հետո նրանց ընտրությունը կանգնել է գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի թեկնածության վրա։ Այս թեկնածությունը, ըստ մեր աղբյուրների ՝ ընդունելի կլիներ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների համար։ Մեր տեղեկություններով, սակայն, Խաչատուր Սուքիասյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տարբերակին դեմ են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Ելք»-ի երիտասարդ անդամներից շատերը։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: