Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի բժշկական շրջանների մի աղբյուր: «Արմեն Բորիսովիչը դուրս Է եկել կոմայից եւ այժմ գիտակից վիճակում Է, արտիստի վիճակը կայուն Է: Այսօր նրան կփոխադրեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը»,- պարզաբանել Է աղբյուրը՝ հավելելով, որ ներկայում Ջիգարխանյանի ախտորոշումը պարզ չԷ:

Ապրիլի 26-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել Էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ միացվել թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Հաղորդվել Է, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ինֆարկտով, նրա վիճակը գնահատվել Է միջին աստիճանի ծանրության: Դերասանի իրավաբան Էլինա Մազուրը հավաստել Է հոսպիտալացման փաստը՝ հայտարարելով, որ հոսպիտալացումը ձմռանը մինչեւ վերջ չբուժված թոքերի բորբոքման հետեւանքն Է:

Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն Է. առաջին անգամ նա հոսպիտալացվել Էր հունվարի 18-ին, ըստ վարկածներից մեկի՝ պատճառը դարձել Էին սրտի հետ կապված խնդիրները, ըստ մյուսի՝ գրիպը: Երկրորդ անգամ Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են հասցրել հունվարի 31-ին սրտի նոպայով, որի պատճառը բարդացումներն Էին թոքաբորբից հետո:




Լրահոս