ՖՈՏՈ. Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով: Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):

Ծառայությունը կասեցրել է «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը՝ մինչև հայտանբերված խախտումները վերացնելը: Տրվել են դրանք շտկելու վերաբերյալ հանձնարարականներ:




Լրահոս