Մինչ քաղաքացիները պայքարում են, նախագահի աշխատակազմը սոխուկներ է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ քաղաքացիները հանրահավաքներ էին անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, այդ ընթացքում նախագահի աշխատակազմը սոխուկներ է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նախագահի աշխատակազմը ապրիլի 17-ին պայմանագիր է կնքել «Արտեմիս» ընկերության հետ եւ գնել սոխուկներ, բույսեր, բահեր, բույսերի սերմեր, ռետինե խողովակ, փոցխեր։

Մեզ հայտնի դարձավ, որ այս ամենի համար նախագահի աշխատակազմը պետական միջոցներից ծախսել է մոտ 0.5 մլն դրամ։ Օրինակ` 237 հատ սոխուկի համար ծախսվել է 71 հազար 100 դրամ, այսինքն` մեկ հատիկ սոխուկը նախագահի աշխատակազմը գնել է 300 դրամով։




Լրահոս