7 հազար դոլարն ու հեռու տեղ ծառայել չցանկանալու հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ թիվ N զորամասում ծառայության անցնելու համար քաղաքացուց 7000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ գործի շրջանակներում էլ քաղաքացի Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա 2016թ. տեղեկանալով, որ Հ. Սաղաթելյանը պետք է անցնի պարտադիր ժամկետային ծառայության, բայց չի ցանկանում հեռու տեղ ծառայել, իբր այդ հարցում օգնելու համար ապագա զինվորից պահանջել եւ ստացել է 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար եւ խաբեությամբ հափշտակել է այն: Հիմա Ներսիսյանը կալանավորված է:




Լրահոս