Բասկետբոլի մինչև 18 տարեկանների թիմը նոր մարզիչ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկահայ լեգենդար մարզիչ Ջերրի Թարխանյանի որդին` Ջորջ Թարխանյանը, համաձայնել է գլխավորել Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 2018 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

22 տարվա մարզչական փորձ ունեցող Ջորջ Թարխանյանը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ 225 հաղթանակ և ընդամենը 89 պարտություն: Նա 3 անգամ ընտրվել է ԱՄՆ տարվա մարզիչ:

«Ես մեծ ակնկալիքով եմ սպասում ներկայացնելու Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականին: Շատ մեծ պատիվ է, որ ինձ տրվել է այսպիսի հնարավորություն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան բերենք C դիվիզիոնի ոսկե մեդալները»,- ասաց Ջորջ Թարխանյանը:

Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 22-29-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում: ԵԱ-ում մեր ընտրանին հանդես է գալու Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մոլդովան, Իռլանդիան, Մալթան և Մոնակոն:




Լրահոս