Դիմակ, որը «ստիպում է» մազերին երկարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարբերաբար օգտագործման դեպքում խմորիչով դիմակները լավացնում են գլխի մաշկի արյան շրջանառությունը, սնուցում և ամրացնում մազերը, խթանում դրանց աճը, հեռացնում ավելորդ յուղոտությունը, մազերին ծավալ են հաղորդում և առողջ տեսք։ All-4-woman.ru կայքը գրում է, որ այս ամենը խմորիչի մեջ պարունակվող սպիտակուցի, հանքանյութերի, հատկապես՝ երկաթի, ցինկի, մագնեզիումի, կալցիումի, B խմբի, D, PP վիտամինների պարունակության շնորհիվ է։ Այս բոլորը միասին ապահովում են խմորիչով դիմակների արդյունքը։

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ ջուր
1 ճաշի գդալ խմորիչ
1 ճաշի գդալ շաքար
1 ճաշի գդալ մեղր
2 ճաշի գդալ մանանեխի փոշի

Պատրաստման եղանակը

Խմորիչը լցրեք տաք ջրի մեջ, ապա շաքար ավելացրեք։
Երբ խմորիչի ծավալը մեծանա, ավելացրեք մեղրը և մանանեխի փոշին։
Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
Մեկ ժամ անց լվացեք գլուխը՝ օգտագործելով սովորական շամպուն։
Պղպեղով դիմակ

Բաղադրիչներ

30 գրամ խմորիչ
2 ճաշի գդալ պղպեղ
1 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը

Խմորիչը լցրեք ջրի մեջ, ավելացրեք պղպեղը։
Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
Դիմակը մազերին պետք է թողնել 20 րոպեից ոչ ավելի։ Հակառակ դեպքում մաշկը կարող է գրգռվել։
20 րոպե անց մազերը լվացեք՝ օգտագործելով սովորական շամպուն։




Լրահոս