«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասը օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետեւում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ ու պահանջել է կիլոմետրերով հեռու մնալ հանրահավաքներից: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Երեւի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել ու հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: