Ինչն է եղել Հրազդանի կիրճում տղամարդու մահվան պատճառը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանրամասներ են հայտնի է դարձել ապրիլի 26-ին Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքներից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա է հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին, ժամը 09։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ Հրազդան գետի ափին, տղամարդու դի կա։ Աղբյուրը հայտնել էր, որ մահացածի դին հայտնաբերել էր ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս էր եղել (վազելիս) և նկատելով դին՝ ահազանգել էր «911» փրկարար ծառայություն։




Լրահոս