Վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ-ի որոշումը վատ չէ, բայց լավ էլ չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ-ի որոշումը վատ չէ, բայց լավ էլ չէ: Այս մասին քիչ առաջ Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, որ հավաստիացնեմ նրանց, որ երբ մենք ասում ենք, որ փակում ենք ատելության էջը, ասում ենք լրջորեն: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին:  Եվ եթե իրենք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հավելեց. «Չնայած պրոցեսներն ընթանում են մեզ հարմար բարենպաստ ուղիով, վաղը ժամը 12.00-ից Հայաստանի ողջ տարածքով, Երեւանում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են»:




Լրահոս