ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն կայացած, միասնական, ուժեղ պետականամետ, ազգային-պահպանողական, քաղաքական կուսակցություն է եւ բոլոր նրանք, ովքեր փորձում էին գուժել ՀՀԿ-ի վախճանը չարաչար սխալվում էին, Հանրապետականը եղել է, կա ու կլինի»,-նշեց նա:
Կրկին անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցին, նա ասաց, որ դրանով իրենք խուսափում են առճակատումից:
«Վարչապետի թեկնածու առաջադրելով մենք խուսափում ենք առճակատումից, զոռբայությունից, Հայաստանը սեւ եւ սպիտակի բաժանելուց ենք խուսափում, խուսափում ենք անկայունությունից, անվտանգության մարտահրավեր ավելացնելուց ենք խուսափում, կարծում եմ` սա է ճիշտ ճանապարհը»,-հավելեց նա:
Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: