
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Վանաձորի Հայքի հրապարակում հանդիպեց լոռեցիներին: Մինչ նրանք կհասնեին այստեղ, հրապարակն արդեն մարդաշատ էր: Տարբեր բնակավայրերիվ հազարավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր անընդհատ գոռում էին «Նիկոլ վարչապետ»: Ելույթներից, Նիկոլ Փաշինյանի խոսքերից ու կոչերից հետո նրանք քայլերթով շրջապտույտ գործեցին Վանաձորում ու ավտոերթով շարժվեցին դեպի Երևան:
Սպիտակում ևս նրանց հազարավոր մարդիկ էին սպասում: Փողոցները խցանված ու խիստ ծանրաբեռնված էին, քանի որ մարդկանց ու մեքենաների հոսքը չէր դադարում: