
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգման վերջին փուլն է անցնում: Հայ կիսապաշտպանն այսօր մարզում է անցկացրել գնդակով: Մարզման լուսանկար է հրապարակել «զինագործների» «Twitter»-ի պաշտոնական էջը: Այսօր տեղեկություններ էր տարածվել, որ Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը: