Հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հայտնել էր, թե հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում:

Դրանից մոտ 20 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մուրադ Ոսկանյանը, որը հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս