Ապրիլի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին։
Դմիտրի Մեդոևը կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ մասնագիտական ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2001 թ. Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Համագործակցության և խորհրդատվությունների մասին» արձանագրության շրջանակներում փոխգործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները։