Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց «Յուրգորդեն»-ի խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 6-րդ տուրում «Յուրգորդեն»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Համարբյու»-ին:
Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում չէր, բայց փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Յուրգորդեն»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: