Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անելիքները. վաղը կհանդիպի ՀՀԿ-ականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վաղը Ազգային ժողովում կհանդիպի խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Փաշինյանը նշել է, թե վաղն առավոտից շատ կարեւոր աշխատանք ունի ԱԺ-ում։  Փաշինյանը ընդգծեց որ վաղը նորից դադար են վերցնում եւ քաղաքացիական անհնազանդության որեւէ գործողություն չեն իրականացնում։ «Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաև հանրապետական պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների և զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը:  Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որ օրակարգը ի վերջ ամբողջական քննարկենք»,- նշել է Փաշինյանը։

Իսկ մայիսի 1-ից՝ առավոտյան ժամը 8-ից,  հավաքվում են Հանրապետության հրապարակում։ «Ուզում եմ հստակ պատասխանել օդում կախված մի հարցի, այո պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»,- հայտարարեց նա:




Լրահոս