Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ծնկի վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում: Այդ մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա հարված էր ստացել նույն ծնկին: Առաջիկա 48 ժամում հայտնի կդառնա, թե արդյոք վնասվածք ստացած խաղացողները կկարողանան մասնակցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղին»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը: