ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և պատգամավոր Արարատ Միրզոյանն այս պահին հանդիպում են անցկացնում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ խմբակցությունից ոչ բոլոր պատգամավորներն են ներկա, այդ թվում` խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ «Ելք»-ն այսօր հանդիպելու է նաև Հայաստանի հանրապետական խմբակցության հետ:

Հիշեցնենք` այսօր «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

 




Լրահոս