Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը Մինվոդիում կատարած արտակարգ վայրէջքի պատճառով 30 րոպե ուշացումով է հասել Գյումրու օդանավակայան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Ինքնաթիռը Գյումրու օդանավակայանում վայրէջք պետք է կատարեր 19:40-ին, սակայն արտակարգ վայրէջքի պատճառով կատարել է 20:18-ին: «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա- Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը Մինվոդիի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել 18:45-ին, այնուհետև այնտեղից դեպի Գյումրի է ուղևորվել 19:33-ին»,-տեղեկացրին մամուլի ծառայությունից:
Ինքնաթիռը ապրիլի 29-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող տղամարդու պատճառով: Տղամարդը եղել է ազգությամբ հայ: