Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է հեռանալ Մերձավոր Արեւելքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը պետք Է հեռանա Մերձավոր Արեւելքից, ամերիկացիները ոչինչ չԷին բերում, բացի անկայունությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, խոստանալով, որ ԱՄՆ-ի ոտքը տարածաշրջանում չի լինի: «Մենք տեղի բնակիչներն ենք, Պարսից ծոցը եւ Արեւմտյան Ասիան մեր տունն Է, բայց դուք օտարերկրացիներ եք, դուք արատավոր նպատակներ եք հետապնդում եւ ձգտում եք խռովություն սերմանել:

Իմացեք, որ ԱՄՆ-ի եւ նման մի շարք այլ երկրների ոտքն ապագայում տարածաշրջանում չի լինի»,-հայտնել Է Խամենեին՝ «Աշխատանքի օրվա» նախաշեմին ելույթ ունենալով իրանցի աշխատավորների առջեւ: Իրանի առաջնորդի հայտարարությունը հրապարակված Է նրա ասույթների կայքում:

Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Իրանն Է հանդիսանում այն երկիրը, որը պետք Է հեռանա տարածաշրջանից, քանի որ ուր Էլ հասնի ամերիկացիների ոտքը, դա կհանգեցնի անկայունության իրավիճակի, պատերազմի եւ բախումների: «Տարածաշրջանային առանձին երկրներ պետք Է իմանան, որ եթե նրանք առճակատվեն Իրանի հետ, ապա պարտություն կկրեն»,-հայտարարել Է Խամենեին, նշելով, որ ամերիկացիները փորձում են Սաուդյան Արաբիային եւ մի շարք այլ երկրների տրամադրել Իրանի դեմ:

Նրա խոսքով՝ հարկ Է, որ այդ երկրները ողջամտորեն մոտենան դրան եւ չենթարկվեն ԱՄՆ-ի խաբեություններին: Ամերիկյան իշխանությունները քանիցս Իրանին մեղադրել են Մերձավոր Արեւելքում ապակայունացնող ակտիվության մեջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմպեոն հայտարարություններից մեկում Թեհրանին մեղադրել Է ահաբեկիչներին աջակցելու, Եմենում հուսիթներին զինելու եւ կիբեռգրոհներ իրականացնելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս