ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց ունեցավ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը և թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը և նրանց խորհրդարանական ներկայացուցիչները:

Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության և իրավունքի գերակայության: Նշելով, որ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին և հույս հայտնեց, որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից: Նա նաև նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները:




Լրահոս