6 միջոց, որոնք կազատեն աչքերի տակի սև հետքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչքերի տակի սեւ շրջանակները շատերին են տհաճություն պատճառում։ Իհարկե, դրանք ծածկող միջոցները շատ են, սակայն հաճելի է առողջ ու թարմ տեսք ունենալ նաեւ առանց դիմահարդարման։

Պատճառները.

Դրանք ազդակ են, որ ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Ընդունված է համարել, որ շրջանակներն առաջանում են հոգնածության կամ քնի պատճառով, սակայն գոյություն ունի դրանց առաջացման պատճառների մի ամբողջ շարք։ Բժիշկների պնդմամբ, դրանց առկայությունն իրենից վտանգ չի ներկայացնում։ Դրանք առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն մաշկի բարձր պիգմենտացիա կամ աչքերի շրջանում բարակ մաշկ, սակայն դրանք կարող են ազդակ լինել նաև օրգանիզմում ջրի պակասի։

Բացի այդ, աչքերի շրջանակները վկայում են թոքերի խնդիրների, վատ նյութափոխանակության մասին։

Ինչպե՞ս ազատվել.

Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից ազատվելու ժողովրդական մեթոդներին.

1. Վարունգ.

Այս միջոցն են օգտագործել մեր տատիկները։ Վերցրեք սառը վարունգը, կտրատեք օղակաձեւ, որպեսզի ամբողջությամբ ծածկեն աչքերի շրջանակները, թողեք մնան 15 րոպե։

2. Կարտոֆիլ.

Այս մեթոդը նման է նախորդին։ Սառը կարտոֆիլը կօգնի հանել աչքերի ուռածությունը։ Երեկոյան կարտոֆիլը սառնարանում դրեք, առավոտյան լվացեք այն, կտրատեք եւ աչքերի վրա թողեք 5–10 րոպե, այնուհետեւ աչքերը լվացեք։

3. Կաթ.

Կտորը թրջեք սառը կաթով եւ աչքերին թողեք 20–30 րոպե։ Այս միջոցնը կօգնի ազատվել նաև աչքերի ուռածությունից եւ բորբոքվածությունից ։

4. Թեյ.

Թեյի պարկը թրջեք ջրում, այնուհետեւ սառնարանում թողեք 5–10 րոպե։ Սառնարանից հանելուց հետո աչքերին թողեք 20–30 րոպե։ Ի դեպ, երիցուկի կամ կանաչ թեյի պարկերն ավելի արդյունավետ են։

5. Ձվի սպիտակուց.

Ձվի սպիտակուցը հարելուց հետո քսեք աչքերին։ Երբ այն չորանա, մաշկը կձգվի, սակայն դա լավ է։ Սպասեք քսան րոպե, հետո լվացեք ջրով։

6. Սառույց.

Այս միջոցին դիմեք ծայրահեղ դեպքերում, երբ շատ շտապ անհրաժեշտ է ազատվել աչքերի տակի պարկերից։ Սառույցն աչքերի քսեք հինգ րոպե։




Լրահոս