
Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստան» խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:
Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարեւորության բարեփոխումների առաջարկներ եւ քննարկել նախագահի դերակատարությունը դրանց իրականացման գործում: Քննարկվել են նաեւ ընտրական օրենսդրության, կրթության, մամուլի ազատության ոլորտներում, դատաիրավական համակարգում բարեփոփումների անհրաժեշտության, ինչպես նաեւ քաղբանտարկյալներին առնչվող հրատապ հարցեր: