
Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել»,-ասված է հաղորդագրության մեջ: