
ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 27-ին` ժամը 18.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 1978 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը 2017թ. օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՌԴ Սանկտ Պետերբուրգի ՆԳ վարչության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի /կողոպուտ/ և 163-րդ հոդվածի 3-րդ մասի /շորթում/ մեղադրանքներով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության կապերի վարչությունից: