«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում մտադիր է որպես իր ղեկավարած կառավարության ծրագիր Ազգային ժողով ուղարկել մաքուր թուղթ:
Փաշինյանն ուզում է, որ ԱԺ-ն այդ դատարկ բլանկը չընդունի որպես կառավարության ծրագիր, քվեարկությամբ մերժի, և այդ հիմքով տեղի ունենան խորհրդարանի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Սակայն եթե անգամ Փաշինյանը խորհրդարան ուղարկի կառավարության բլանկը, որի վրա ընդամենը գրված կլինի Կառավարության գործունեության ծրագիր և դրա տակ ոչինչ գրված չլինի, ՀՀԿ-ական մեծամասնությունը կարող է քվեարկել այդ դատարկ ծրագրի օգտին, որպեսզի խորհրդարանը լուծարելու օրինական հիմք չլինի: Իսկ թե ինչ ծրագիր կիրականացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա էլ թող ինքն ու իր կառավարությունը որոշեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: