Տարոն Մարգարյանն անհանգստացած է. թաղապետերին հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս օրերին խիստ անհանգստացած է: Բացի այն, որ ավագանու «Ելք» խմբակցությունը հանդես է եկել նրա հրաժարականի պահանջով, մյուս կողմից` մտավախություն կա, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո, հնարավոր է` լուրջ ստուգումներ սկսվեն քաղաքապետարանում եւ բացահայտվեն կոռուպցիայի եւ չարաշահումների մասին ամենատարբեր փաստեր: Եվ այս խնդրից խուսափելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչպես քաղաքապետարանի աշխատակիցներին, այնպես էլ թաղապետերին հանձնարարել է այդ ընթացքում կարգի բերել ֆինանսական բոլոր փաստաթղթերը` կոծկելով դրանցում առկա խնդիրները:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձեւով է այդ կոծկումն իրականացվելու. արդյո՞ք համակարգիչներից հեռացվելու են որոշակի տվյալներ, փաստաթղթե՞ր են այրվելու, թե՞ այլ միջոցներ են կիրառվելու: Ամեն դեպքում, չենք զարմանա, եթե նոր իշխանության օրոք պարզվի, որ քաղաքապետարանը ֆինանսատնտեսական փաստաթղթերի արխիվ գրեթե չունի:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս