
Այսօր Ազգային ժողովում նախանշված է վարչապետի ընտրությունը: Ինչպես հայտնի է` այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:
Նշենք, որ Ազգային ժողովը, անվտանգության նկատառումներից ելնելով, հատուկ սարք է տեղադրել, որպեսզի ցանակացած մարդ, ով մուտք գործի ԱԺ, զննության ենթարկվի:
Հիշեցնենք, որ այս սարքից տեղադրված էր նաև Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու ժամանակ: