![](https://armlur.am/wp-content/uploads/2018/01/gagik-tsarukyan.jpeg)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր եկել է ԱԺ` մասնակցելու վարչապետի ընտրությանը: Հատկանշական է այն, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չմասնակցեց ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանը, թեեւ իրենց խմբակցությունը կողմ քվեարկեց: Ծառուկյանը չէր մասնակցել նաեւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը` բացակայելով ԱԺ հատուկ նիստից: