Պատգամավորներից ովքեր ներկա չեն ԱԺ նիստին. ինչպե՞ս կքվեարկի Հանրապետական խմբակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հատուկ նիստում, որն այսօր գումարվել է իրավունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրությունը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, սակայն առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջադրվել է «Ելք» խմբակցության կողմից: ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Նշենք, որ ԱԺ նիստին մասնակցում են գրեթե բոլոր պատգամավորները. 105 պատգամավորից բացակա են 3-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նիստին ներկա չեն  Ծառուկյան խմբակցությունից Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը:

Հավելենք, որ նա ԱԺ-ում է, սակայն ԱԺ նիստին չի գրանցվել:

Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզից ընտրված ռեյտինգային պատգամավոր է, նրա հովանավորը «Գրանդ Հոլդինգ»ընկերությունն է, ով այս օրերին Նիկոլ Փաշինյանին է սատարել: Ըստ էության նա չի գնացել քվերակության, որպեսզի դեմ չքվեարկի

Տեղեկացնենք նաև, որ 16:30 այսօր ՀՀԿ խմբացությունը նիստ է անցկացնելու, որից հետո կհայատարեն, թե ինչպես են քվեարկելու:

 

 

 




Լրահոս