ՀՀԿ-ն փորձում է ուրախ ձևանալ` ծիծաղելով, ծամոն ծամելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում, ինչպես հայտնի է` այս րոպեներին ընթանում է խմբակցությունների հարցուպատասխանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դահլիճում նստած ՀՀԿ-ականները փորձում են ամեն կերպ արհեստական ինքնավստահ երեւալ:

ՀՀԿ-ական պատգամավորների մի մասն անընդհատ ժպտում է, մյուս մասը` ծիծաղում, մի քանիսը կատակներ են անում, իսկ բարձր ամբիոնի մոտ նստած ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ցուցադրաբար ծամոն է ծամում: Պատգամավորներն այնպես են իրենց դրսեւորում, կարծես թե օրեր առաջ իրենց առաջնորդը չէ հրաժարական տվել: Ենթադրվում է, որ Հանրապետական պատգամավորներին նախապես է հրահանգվել ուրախ ու անհոգ ձեւանալ` անկախ առկա խնդիրներից ու մարտահրավերներից:




Լրահոս