
ArmLur.am-ի տեղեկություններով` կառավարության կազմը հրաժարականի դիմումներ է պատրաստել: Նախարարները դիմումները պատրաստ` սպասում են Ազգային ժողովում ընթացող վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը: Եթե այդ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հաղթեց, ապա նախարարները կներկայացնեն հրաժարականի դիմումները: Իսկ եթե ոչ` նրանք, բնականաբար, կպատռեն դիմումները: Սակայն նշենք, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելը չի նշանակի, թե բոլոր նախարարները մնալու են անգործ:
Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ պրոֆեսիոնալ կադրերը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում: Իսկ նրա թիմակիցները, մասնավորապես` Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մատնաշել էր Դավիթ Տոնոյանին` որպես Պաշտպանության նախարարի լավ թեկնածու: