ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանը կարող է հրաժեշտ տալ պատգամավորական մանդատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը ներկա չի գտնվում ԱԺ դահլիճոմ, սակայն նա ԱԺ-ում է: Հայտնել էինք նաև, որ նրա հովանավորը «Գրանդ Հոլդինգ» ընկերությունն է:

ArmLur.am-ի տեղեկություններով, եթե այսօր ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, ապա Գրիգոր Ավալյանը վայր է դնելու մանդատը:

ԱԺ-ում լուրեր են տարածվել, որ նա արդեն վայր է դրել իր մանդատը, սակայան ArmLur.am-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել լուրի իսկությունը, ինչին ի պատասխան, ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս պահին նման բան չկա:




Լրահոս