Ատոմ Էգոյանի ուղերձը հայ ժողովրդին.
Իմ քույրեր և եղբայրներ: Անկախ այսօրվա արդյունքներից, ես լի եմ ձեր ունեցած ձեռքբերումների համար հպարտությամբ: Դուք պատմություն եք կերտել, և աշխարհի հայացքը ձեզ է ուղղված: Առջևում սպասվող ճանապարհը խոչընդոտներով լի պիտի լինի, բայց ես` Սփյուռքի իմ բոլոր հայրենակիցների պես, այստեղ եմ` պատրաստ սատարել ձեզ հնարավոր բոլոր ձևերով: Հպարտացե’ք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ: Դուք ինքներդ ձեզ հաստատեցիք` որպես ավելի լավ և ազնիվ ուղու արժանի ժողովուրդ: Մենք այստեղ ենք` պատրաստ այս ուղին ձեզ հետ անցնելու։
Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում և ողջ երկրում ուղիղ հեռարձակմամբ Խորհրդարանում հնչած պատասխանները ժողովրդավարության հաղթանակի դրսևորում էին: Ձեր միասնական ոգին այսօր արտահայտվեց և լսելի եղավ պետական մակարդակով: Դա արդեն մեծ առաջընթաց է:
Խալիլ Ջիբրանն ասում է. «Վախը բնակվում է ձեր սրտերում և ՈՉ վախեցողների ձեռքում»։ Նախորդ շաբաթներին ես տեսա այս վախի հաղթահարումը և մեր միասնական ոգու դրսևորման հսկայական առաջընթացը:
Ատոմ Էգոյան