Միհրան Պողոսյանի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի ընտանիքին պատկանող բիզնեսները հայտնվել են հարկային մարմինների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ օպերատիվ աշխատակիցները դիմակներով ներխուժել էին «Քեթրին գրուպ» ՍՊԸ, առգրավել փաստաթղթեր այն բանից հետո, երբ ընկերության աշխատակիցները հրաժարվել էին նրանց ներս թողնել: Իսկ հիմա, մեր տեղեկություններով, վերջերս «Քեթրին գրուպ»-ին ՊԵԿ-ը տուգանել է մոտ 1.5 մլրդ դրամով: Պողոսյանը փորձել է բողոքարկել ՊԵԿ որոշումները, սակայն ապարդյուն: Նրան մերժել են: Ու հիմա ՀՀԿ-ական պատգամավորն ընտրել է իշխանություններին քծնելու տարբերակը, որպեսզի դադարեցնեն իր ընկերությունների նկատմամբ հարկային հետապնդումները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս