
Չորս փաստաբաններ վաղ առավոտից իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը։ Նշենք, որ այս շենքում մի քանի նախարարություններ են տեղակայված, հայտնում է «Ազատությունը»:
Ոստիկանները փորձեցին նրանց հեռացնել մուտքի մոտից։
«Դուք անհամաչափ սահմանափակել եք մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, որն ամրագրված է սահմանադրությամբ։ Մի խախտեք Սահմանադրությունը», – հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Փաստաբանները հակադարձեցին՝ օրենք չեն խախտում։
Մանրամասները՝ այստեղ