
«Հայաստանի հաղթանակած եղբայրներին և քույրերին» ժամեր առաջ նոր ուղերձ է հղել System of a Down խմբի մեներգիչ աշխարհահռչակ Սերժ Թանկյանը՝ խոստանալով շուտով այստեղ լինել:
«Ես շատ տխուր եմ, որ մինչև այսօր չեմ կարողացել անձնապես միանալ ձեզ՝ ահավոր վիրուսի պատճառով, սակայն ուշի ուշով հետևել եմ ձեզ և մեկնաբանություններ արել, երբ զգացել եմ, որ դա կարող է փոփոխություն բերել: Խոստանում եմ շուտով այդտեղ լինել», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը: