
Այսօր տեղի է ունենալու «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: Ըստ Սահմանադրության 149 հոդվածի` երկրորդ փուլում թեկնածու կարելի է առաջադրել պատգամավորների մեկ երրորդով՝ 35 պատգամավոր: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ունեն 40 պատգամավոր: