Անվտանգության խիստ միջոցառումներ ԱԺ-ում. նույնիսկ շներ էին բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին խորհրդարանում անվտանգության առավել քան խիստ միջոցառումներ են անցկացվում: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ երեկ` վաղ առավոտյան, մինչեւ վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստը սկսելը, անվտանգության աշխատակիցները մանրակրկիտ խուզարկել են խորհրդարանի շենքը:

Ընդ որում, այդ նպատակով նրանք նույնիսկ խուզարկու շներ են բերել ԱԺ շենք: Հավանաբար դա արվել է` անցանկալի որեւէ միջադեպից խուսափելու համար: Նշենք նաեւ, որ այս անգամ, ինչպես Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրության ժամանակ, ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ տեղադրված էր հատուկ մետաղորսիչ սարք, որի միջով էլ անցնում էին պատգամավորները: Հատկապես կին պատգամավորները, որ օրվա մեջ մի քանի անգամ դահլիճ ելումուտ էին անում, անհանգստացած էին, որ այդ սարքի ճառագայթները կարող են քաղցկեղ առաջացնել:




Լրահոս