
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնեց, որ այսօրվա նիստը չի կայանա: Ներկայացել է 33 պատգամավոր:
Հիշեցնենք` այսօր խորհրդարանում պետք է ժամը 10:00-ին մեկնարկեր հերթական քառօրյայի աշխատանքները: Սակայն պատգամավորների գրանցման ժամանակ պարզ դարձավ, որ ներկա է ընդամենը 29 պատգամավոր, և անհրաժեշտ քվորումը չկա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան մայրաքաղաքի և մարզերի մի շարք փողոցներ փակ են և նույնիսկ պատգամավորները չեն եկել խորհրդարան: