Հայտնի է վարչապետի ընտրության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը չկայացավ:




Լրահոս